Սուքիասյանի եղբորը գրավի դիմաց ազատ արձակեցին. մանրամասներ

Գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանն ազատ է արձակվել։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեց փաստաբան Գոռ Միքայելյանը՝ նշելով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 50 մլն դրամը։ Գրավի գումարն արդեն փոխանցվել է դատարանի դեպոզիտ հաշվին, ինչից հետո Սուքիասյանն ազատ է արձակվել։ 

 

Միքայելյանը նշեց, որ գրավի միջնորդություն է ներկայացրել՝ նկատի ունենալով, որ քննիչը որոշում էր կայացրել մեղադրյալներից մեկի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին, ինչը, ըստ փաստաբանի, նշանակում է, որ քննիչը հավաքել էր բոլոր հնարավոր ապացույցները։ Ըստ պաշտպանության կողմի՝ եթե վարույթն իրականացնող մարմինը վստահ էր, որ դեպքի վերաբերյալ որևէ մեկն այլևս տեղեկություն չի հայտնելու, հետևաբար, անիմաստ է Սուքիասյանին կալանավորված պահելը՝ նկատի ունենալով, որ Սուքիասյանը կալանավորված էր՝ դեռևս չհարցաքննված անձանց վրա հնարավոր անօրինական ազդեցությունը բացառելու համար, իսկ այս պարագայում նման անձինք, փաստորեն, չկան։ Հենց դա՝ որպես նոր հանգամանք դրվել է գրավի միջնորդության հիմքում, ինչը բավարարվել է։

 

Ինչ վերաբերում է Սուքիասյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, ապա պաշտպանը հայտնեց, որ վերջինիս մասնակցությամբ առերես հարցաքննություն է եղել, ինչպես նաև՝ փոփոխվել է Սուքիասյանի մեղադրանքի նկարագրությունը։

Մամսնավորապես, Սուքիասյանի մեղադրանքի նախնական նկարագրության համաձայն՝ Ռոբերտ Սուքիասյանն ի սկզբանե եղել է դեպքի վայրում, իսկ այժմ քննչական մարմինը փոփոխել է նկարագրությունը, համաձայն որի՝ Սուքիասյանն ի սկզբանե դեպքի վայրում չի եղել, պատահական անցնելիս տեսել է միջադեպը և կանգնել։

«Քրեական գործով հաստատված համարվեց այս հանգամանքը։ Մեզ համար շատ կարևոր է, որովհետև, եթե անձը կոնկրետ կռվելու նպատակով չի գնում, այլ՝ ուղղակի տեսնելով որոշակի հանգամանքներ, ստիպված միջամտում է արդեն սկսված վիճաբանությանը, ինչը հաստատված է համարել քննիչը՝ փոփոխված մեղադրանքով, նշանակում է, որ իր արարքում չի կարող խուլիգանություն լինել » ,- նշեց պաշտպանը։ Փաստաբանը տեղեկացրեց, որ քրեական գործող նախաքննության ավարտ է հայտարարվել, գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։

վել նաև 46-ամյա տղամարդու և տուժող Նարեկ Կարապետյանին։

Քաղաքականություն