
«Պետք է պատվաստումներն ավելացնելու մասին մտածեք, ոչ թե վարչական ապարատը ծանրաբեռնեք էշություններով». Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես ես հասկանում եմ, պետական քաղաքականության հիմնական գործիքը Քովիդ-19-ի դեմ պայքարում գլխավորապես բնակչության պատվաստվածության բարձր ցուցանիշը պետք է լինի, եթե այդպես է ապա՝ ինչո՞ւ ՀՀ առողջապահության նախարարությունը չի նախատեսել դիմակ դնելու բացառություն պատվաստված լինելը և դա QR-ով տեղում հավաստելու հնարավորությունը: Հատկապես, որ ամենացածր տեմպերով է մեզ մոտ աճում ամենակարևոր ցուցանիշը՝ պատվաստվածությունը:
Հատկապես, որ լավ հասկանում եք, որ ինքնին բաց տարածքներում այդ պահանջը դնելը, մեղմ ասած, իմաստ չունի, բայց գոնե, եթե վարչարարություն եք անում, այն ծայառեցրեք ոլորտի այս պահի ամենակարևոր նպատակին: Միտքը՝ ստեղծել կոմֆորտ պատվաստված մարդու համար բոլոր միջոցներով: Սա կարող է ավելի լավ աշխատել, քան գործատուներին աշխատողներից թեստի արդյունք ուզելը: Անգամ, վերոգրյալը մի կողմ, հիշում եք չէ՞, որ հիմնական զենքը պատվաստումն է, հասկանում եք չէ՞, որ դուք ոչինչ չեք կարողանում արդյունավետ անել, որ մարդիկ ամեն օր հազարներով պատվաստվեն: Ամբողջ օրը դրա մասին մտածեք, ոչ թե վարչական ապարատը ծանրաբեռնեք էշություններով»: