Իրանի ԱԳ նախարարը խոսել է երկրի արտաքին դիվանագիտության մանրամասներից
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության դիվանագիտական ապարատը երկրի և Իրանի ժողովրդի ճակատագիրը չի կապելու 2015 թվականի միջուկային համաձայնագրի կամ որևէ օտար պետության հետ, քանի որ փոխգործակցության չափանիշ են համարվում ընդհանուր շահերը, գրում է ԻՌՆԱ գործակալությունը։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ Թեհրանը ստեղծել է վեհ մեխանիզմ՝ հետամուտ լինելու տարածաշրջանային համագործակցության կարգախոսի իրականացմանը՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը կկանգնի Միացյալ Նահանգների իրանատյաց քարոզչական արշավի դեմ։
Նա շարունակել է՝ ասելով, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիի վարչակազմը նախանշել է արտաքին քաղաքականության որոշ հիմնաբառեր, այդ թվում՝ հավասարակշռված արտաքին քաղաքականություն, ինչպես նաև ակտիվ, խելացի և դինամիկ դիվանագիտություն:
Իսլամական Հանրապետությունը կարևորում է հարևան պետությունների և Ասիայի երկրների հետ հարաբերությունները, ասել է նա՝ հավելելով, որ Թեհրանը դինամիկ դիվանագիտություն է վարելու Եվրոպայի հարցում՝ ընդգծելով, որ Լատինական Ամերիկան և Աֆրիկան չեն մոռացվի։
Ինչ վերաբերում է հավասարակշռությանը, ապա նա նշել է, որ Թեհրանի 13-րդ վարչակազմը ձգտում է հավասարակշռություն պահպանել Արևելքի և Արևմուտքի հետ հարաբերություններում՝ ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունն իր արտաքին քաղաքական բոլոր հարցերը չի կապելու Չինաստանի և Ռուսաստանի հետ, մինչդեռ առաջնահերթություն է տալու Ասիա ուղղված արտաքին քաղաքականությանը:
Իսլամական Հանրապետությունն անկախությունը պահպանելու հարցում հավատարիմ է իր «Չկա Արևելք, չկա՝ Արևմուտք» կարգախոսին, երբ խոսքը վերաբերում է արտաքին ուժերի հետ գործ ունենալուն, նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Անհապաղ լուծեք պատվաստանյութերի ճանաչման հարցը». Վլադիմիր Պուտինը՝ G20-ի երկրներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեծ քսանյակի» երկրների առողջապահության նախարարություններին առաջարկել է անհապաղ լուծ...
«Բաց տարածքում դիմակ կրելը տխմարություն է»․ Նաիրա Զոհրաբյան
Վաղվանից փողոցներում կրկին մեկնարկելու է ոստիկակական տեռորի աշուն-ձմեռ եթերաշրջանը։ Մարդիկ տուգանվելու են բաց տարածքներո...
«Ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը». Մայր Աթոռը դիմել է Ազգային ժողովին
Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովը հանդես է եկել հայտարարությամբ։ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծա...
Իրադրությունը լարվում է ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում. ևս 55 ռուս դիվանագետ կարտաքսվի ԱՄՆ-ից
ԱՄՆ-ը մտադիր է արտաքսել ևս 55 ռուս դիվանագետի և դեսպանատան ու հյուպատոսարանների վարչատեխնիկական աշխատողների։ Այս մասին հ...