Վարչապետի աշխատակազմից 50 մարդու կկրճատեն
Վարչապետի աշխատակազմում առաջիկայում կրճատումներ են նախատեսված աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ: «Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, օպտիմալացման անվան տակ ցանկություն կա ձերբազատվել «անցանկալի» աշխատակիցներից: Ավելին, կան տեղեկություններ, որ մի քանիսին արդեն տեղեկացրել են հունվարի 3-ից աշխատանքից ազատվելու մասին։ Նշենք, որ ըստ մեր աղբյուրների, ընդհանուր առմամբ խոսքը մոտ 50 աշխատակցի մասին է:
Կրճատվողների մեջ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր հիմնականում երկարամյա աշխատանքային փորձ ունեցողներ են։ Մեր ունեցած տեղեկություններով, Հարությունյանի այս նախաձեռնությունն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի սրտով չէ. վերջինս խորհուրդ է տվել չշտապել և ավելի մանրամասն կշռադատել նման որոշում կայացնելուց առաջ, սակայն Հարությունյանն ամեն ինչ անում է վարչապետին համոզելու համար։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել վարչապետի աշխատակազմից, սակայն դա այդպես էլ չհաջողվեց մեզ: Կփորձենք նաև երկուշաբթի և պատասխան ստանալու դեպքում կներկայացնենք նաև դա»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
«Ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը». Մայր Աթոռը դիմել է Ազգային ժողովին
Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովը հանդես է եկել հայտարարությամբ։ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծա...
Իրադրությունը լարվում է ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում. ևս 55 ռուս դիվանագետ կարտաքսվի ԱՄՆ-ից
ԱՄՆ-ը մտադիր է արտաքսել ևս 55 ռուս դիվանագետի և դեսպանատան ու հյուպատոսարանների վարչատեխնիկական աշխատողների։ Այս մասին հ...
Արդեն շրջանառվում են մի քանի անուններ, թե ով կզբաղեցնի ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնը
«Պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո կուսակցությունում հակված են ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտո...
Հայաստանը հետաքրքրված է ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ. ԱԽ գրասենյակ
Հայաստանը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ՝ մինչև Լեռնային Ղարաբաղ...