Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսի սպանության համար ցմահ ազատազրկված Համբիկ Սասունյանն ազատության մեջ է և Հայաստանում
Համբիկ Սասունյանն, ով 1984 թվականին ցմահ ազատազրկման էր դատապարտվել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանի սպանության համար, ազատության մեջ է և Հայաստանում է։ Այս մասին գրում է «Ասպարեզը»։
Հայ ժողովրդին ուղղված իր խոսքում նա նշել է, որ մոտավորապես 40 տարի անց պատիվ ունի լինել հայրենի հողի վրա, խմել հայրենի ջուրը, շնչել օդը, զգալ ընկերական ջերմությունը։
Համբիկ Սասունյանը (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում), եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։ 1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած է եղել կարմիր լույսի տակ։
Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ Դատարանը ցմահ ազատազրկման պատժամիջոցն է ընտրել՝ հանգելով այն եզրակացության, որ սպանության դրդապատճառն ազգային ատելությունն է, թեպետ ամբաստանյալը դատարանում հայտարարել է, որ վրեժ է լուծել Հայոց ցեղասպանության համար:
Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ամերիկյան դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը: Վաղաժամ ազատման մասին Սասունյանի պաշտպանների հայցերը մերժվել էին։
2019 թ. դեկտեմբերի 27-ին Կալիֆորնիայի դատարանը 37 տարի ազատազրկումից հետո բավարարել է Համբիկ Սասունյանի հայցը վաղաժամ ազատ արձակման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Բացարձակ անիմաստ որոշում է. համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը բաց տարածքներում նոյեմբերի 1-ից դիմակ կրելու որոշման մասին
Բացարձակ անիմաստ որոշում է: ԱՆ բաց տարածքներում դիմակ կրելու որոշմանը NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց բժ...
Հարավային Կորեայում կորոնավիրուսի դեմ պատվաստված դեռահաս է մահացել. Yonhap
Հարավային Կորեայում կորոնավիրուսի դեմ պատվաստված դեռահաս է մահացել. Այս մասին այսօր հոկտեմբերի 30-ին, հայտնել է Yonhap գ...
Մալաթիա-Սեբաստիայում հանրային տրանսպորտում դիմակ չդնելու համար 2 ուղևորի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության հ...
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարի հաղթողը՝ Երվանդ Մկրտչյանն է
«ՀՀ վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարի հաղթողը Երվանդ Մկրտչյանն է։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարու...