Բացարձակ անիմաստ որոշում է. համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը բաց տարածքներում նոյեմբերի 1-ից դիմակ կրելու որոշման մասին
Բացարձակ անիմաստ որոշում է: ԱՆ բաց տարածքներում դիմակ կրելու որոշմանը NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
«Անիմաստ որոշում է, դեռ նախորդ տարի էինք մենք ասում, որ անիմաստ որոշում է, հիմա առավել եւս: Չգիտեմ` անհասկանալի է իմ համար, բացարձակ անիմաստ որոշում, է այն չի կարող կասեցնել վարակի տարածումը, քանի որ բաց տարածքներում մարդիկ չեն վարակվում»,- ասաց նա:
Համաճարակաբանի կարծիքով` վիրուսի այսչափ տարածումը պայմանավորված է պատվաստման եւ թեստավորման վայրերում մեծ հերթերով, սեզոնային առանձնահատկություններով. «Պատվաստումը պետք է մի քանի ամիս շուտ կազմակերպվեր: Կամ հերթերում տեսել եք ինչ է կատարվում, այդ մարդը, ով պետք է պատվաստվի, եթե հերթում վարակվի նա շատ ավելի ծանր է տանելու վիրուսը: Ու պետք է վիճակագրություն, թե ով է ավելի ծանր տանում վիրուսը, որ տարիքային խմբում են շատ մահեր գրանցվում: Հնարավոր է` մենք պատվաստում ենք ասենք 40-45 տարեկանները, իսկ մահանումեն 65 տարեկանները: Մենք այդպիսի վերլուծություն չենք տեսնում»: Հովհաննիսյանի խոսքով` մենք կես տարուց ավելի է, ինչ պատվաստանյութ ունենք երկրում, սակայն պատվաստման ռազմավարություն այդպես էլ չունենք:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում:
Նմանատիպ հոդվածներ
Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսի սպանության համար ցմահ ազատազրկված Համբիկ Սասունյանն ազատության մեջ է և Հայաստանում
Համբիկ Սասունյանն, ով 1984 թվականին ցմահ ազատազրկման էր դատապարտվել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքա...
Հարավային Կորեայում կորոնավիրուսի դեմ պատվաստված դեռահաս է մահացել. Yonhap
Հարավային Կորեայում կորոնավիրուսի դեմ պատվաստված դեռահաս է մահացել. Այս մասին այսօր հոկտեմբերի 30-ին, հայտնել է Yonhap գ...
Մալաթիա-Սեբաստիայում հանրային տրանսպորտում դիմակ չդնելու համար 2 ուղևորի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության հ...
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարի հաղթողը՝ Երվանդ Մկրտչյանն է
«ՀՀ վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարի հաղթողը Երվանդ Մկրտչյանն է։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարու...