ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լոս Անջելեսի օդանավակայանում զինված տղամարդ է ձերբակալվել. մարդկանց տարհանում է սկսվել
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ատրճանակով տղամարդու են ձերբակալել: Այս մասին հայտնում է Insider Paper-ը Twitter-ում։
Նշվում է, որ տեղի է ունեցել ուղևորների տարհանում, չեղարկվել են չվերթներ, մեկ մարդ բերման է ենթարկվել, կրակոցների վտանգ չկա։
Հրապարակված տեսանյութում ինքնաթիռից դուրս եկած ուղևորները թռիչքուղով քայլում են դեպի տերմինալի շենք։
Միջադեպի մանրամասները ճշտվում են։