Քաղաքականություն

Նոր ավիաընկերություն հայկական շուկայում

Նոր ավիաընկերություն հայկական շուկայում
2021 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դարձել է ազգային օպերատոր և շուտով պատրաստ…

2021 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դարձել է ազգային օպերատոր և շուտով պատրաստ կլինի սկսել առաջին թռիչքները։ Վկայականի տրամադրումը հնարավորություն է տալիս FLYONE ARMENIA-ին անել առավելագույնը, որ մոտ ապագայում մեր քաղաքացիները կարողանան մեկնել Եվրոպա և Ասիա` մատչելի գներով և առավելագույն անվտանգության պայմաններում։ Այս մասին  տեղեկանում ենք ավիաընկերությունից։ Այս պահի դրությամբ՝ FLYONE ARMENIA ընկերությունը ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում՝ ինչը նպաստում է երկրի տնտեսության աճին։ Ընկերությունը նաև նախատեսում է ստեղծել աշխատատեղեր` ավելի քան 135 աշխատակցից բաղկացած թիմ, միջինից բարձր աշխատավարձով։ Եվ սա միայն մեկնարկի սկզբնական փուլում. ապագայում կաճի և՛ աշխատակիցների և՛ ինքնաթիռների թիվը։ Ավիաընկերության  նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում, ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը: Երևանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիսի, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ ուղղություններով: «Այս պահին մենք գտնվում ենք վաճառքների մեկնարկի փուլում և ակտիվորեն պատրաստվում ենք FLYONE ARMENIA-ի առաջին թռիչքների մեկնարկին։ Մենք անհամբեր սպասում ենք ուղևորներին մեր օդանավերում »,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Միրչա Մալեկան: FLYONE ARMENIA ընկերությունը շուտով կսկսի տոմսերի վաճառքն ամենապահանջված ուղղություններով` անհավանական ցածր գներով և առաջիկայում խոստանում է բազմաթիվ անակնկալներ: Չվացուցակների և ուղղությունների մասին ավելի մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել www.flyone.am կայքում կամ Google Play-ում, կամ App Store-ում` հասանելի բջջային հավելվածի միջոցով։

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250