Ամսի 9-ին ստորագրված փաստաթղթում ամեն ինչ գրված է եղել. Մովսես Հակոբյանը մամրամասնում է
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին եկել է Գորիս և պահանջել, որ զինված ուժերը Գորիսից և Մեղրիից հետ գնան՝ թողնելով Կովսականի (Զանգելան) և Սանասարի (Կուբաթլու) դիրքերն Ադրբեջանին, գրում է «Հրապարակ»-ը: ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին, որն այդ պաշտոնին հրաժեշտ է տվել նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից 10 օր անց, լրատվամիջոցը մի քանի հարց է ուղղել:
- Արդյոք նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսվա՞ծ էր նման բան, որ մեր ուժերը գնան սահմաններից:
- Այո: Ամսի 9-ին ստորագրված փաստաթղթում ամեն ինչ գրված է եղել: Ինչո՞ւ մարդիկ չեն հասկանում ու այսօր շահարկում են, ես չեմ հասկանում: Այն ժամանակ, երբ ես կարդացի այդ փաստաթուղթը, ինձ համար պարզ էր, որ այդ դիրքերից դուրս ենք գալու: Այնտեղ շատ հստակ գրված է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը միայն կանգնելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին: Ուրիշ տեղ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժեր չի ունենալու:
- Մեղրիի ու Գորիսի դիրքերի մասին չէ՞ խոսքը, Հայաստանի Հանրապետության սահմանի:
- Հիմա ես իմ բարբառո՞վ խոսեմ, թե՞ Նիկոլի: Իմ բարբառով Կովսականն ու Սանասարն Արցախ են, Նիկոլի բարբառով Արցախն Ադրբեջան է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
«Գետնին փռված գորգին ՀՀ գերբն է». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանի Մոխրոտիկը, կամ՝ ինչպես անգլերենի դասատուից ԱՄՆ-ում ՀՀ դեսպան դառնալ։...
«Թուրքիան պայման է դրել՝ Շուշիի, Քարվաճառի և Արաքսի հովտի դիմաց». Նաիրի Հոխիկյան
«2018-ից արդեն պարզ էր, որ պատերազմ լինելու է ու այդ պատերազմում մենք պիտի պարտվենք»,- «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւ...
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Կառավարությունը դադարեցրեց «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը. կկրճատվի 280 հաստիք
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց դադարեցնել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» ե...