Մամեդյարովին ժամանակավորապես արգելել են հեռանալ Ադրբեջանից
Ադրբեջանական մամուլում հայտնված հրապարակումների համաձայն, այդ երկրի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին ժամանակավորապես արգելել են հեռանալ Ադրբեջանից։ Հիշեցնենք, որ նա հեռացվել էր ԱԳ նախարարի պաշտոնից բավականին մեծ աղմուկով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բավականին կոշտ նախատինքներից հետո, որին հաջորդել էին ադրբեջանական ԱԳ նախարարությունում ստուգումներն ու այդ գերատեսչության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները։
Modern.az ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Էլմար Մամեդյարովը գտնվում է Բաքվում եւ շարունակում է գործունեությունը Ադրբեջանի Ֆուտբոլային ֆեդերացիաների ընկերակցության գործադիր կոմիտեում՝ ներկայացնելով Ֆուտբոլասերների հասարակական միավորումը։ Պարբերականը նշել է, որ նրա լիազորությունները այդ պաշտոնում չորս տարի է եւ իրավաբանորեն, եթե որեւէ պատճառ չառաջանա, որ նա ստիպված լինի թողնել նաեւ այդ պաշտոնը, ապա նրան այդ պաշտոնից զրկել հնարավոր չէ։
Նմանատիպ հոդվածներ
«Գետնին փռված գորգին ՀՀ գերբն է». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանի Մոխրոտիկը, կամ՝ ինչպես անգլերենի դասատուից ԱՄՆ-ում ՀՀ դեսպան դառնալ։...
«Թուրքիան պայման է դրել՝ Շուշիի, Քարվաճառի և Արաքսի հովտի դիմաց». Նաիրի Հոխիկյան
«2018-ից արդեն պարզ էր, որ պատերազմ լինելու է ու այդ պատերազմում մենք պիտի պարտվենք»,- «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւ...
Ամսի 9-ին ստորագրված փաստաթղթում ամեն ինչ գրված է եղել. Մովսես Հակոբյանը մամրամասնում է
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին եկել է Գորիս և պահանջել, որ զինված ուժերը Գորիսից...
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...