
Ի՞նչ եք անում դուք, երբ ադրբեջանցիները ճանապարհին սպառնում և հարվածում են մեքենաներին. լրագրողը` ՔՊ պատգամավորին

«Ահազանգեր ենք ստանում սյունեցիներից, որ երբ Կապան-Գորիս ավտոճանապարհին ստիպված են լինում անցնել ադրբեջանական անցակետի կողքով, ադրբեջանցիները սպառնում են, հայհոյում, հարվածում մեքենաներին: Փաստացի, վտանգված է մեր քաղաքացիների կյանքը»,- դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ ասաց լրագրողը և հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում իշխանությունը՝ քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար: Ի պատասխան՝ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ բարձրացրած հարցադրումներին բազմիցս անդրադարձել են ու կանդրադառնան, ապա դիմելով լրագրողին՝ շարունակեց. «Yerevan.Today լրատվականը կարմիր գծեր է հատել, կխնդրեմ հաջորդ հարցը»:
Պարզաբանելով, թե ինչու չի պատասխանում լրատվականի հարցին` ասաց, որ լրատվականը, բացի նրանից կամ պայմանավորված նրանով, որ սպասարկում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահերը, կարմիր գծեր է հատել, անձնական բնույթի տարբեր մեկնաբանություններ արել և այլն: