Բայդենի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել Հռոմում. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ավտոշարասյունը փոքր վթարի է ենթարկվել Հռոմում։ Այդ մասին հայտնել են Սպիտակ տնից։

 

 «Նախագահական ավտոշարասյան ավտոմեքենան, որը Վատիկանից դուրս էր գալիս դեպի Քվիրինալ պալատ, փոքր վթարի է ենթարկվել։

Լուրջ վնասվածքներ չեն եղել, բայց ամեն դեպքում, ուղևորներին զննում են ԱՄՆ բժշկական անձնակազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բայդենը Վատիկանում այցելել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, ապա Քվիրինալ պալատում հանդիպել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։

Քաղաքականություն