ԱԻՆ-ը` ավտոճանապարհների անցանելիության և սպասվող եղանակի մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Նախարարությունից հայտնում են նաև, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները անցանելի են։

 

Հավելենք նաև, որ հոկտեմբերի 29-ի երեկոյան ժամերին, 30-31-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

 

Հորդորում ենք վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:

Քաղաքականություն