Պեկինում 3 տարեկանից բարձր երեխաներին սկսել են պատվաստել

Պեկինում սկսել են 3 տարեկանից բարձր երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Չինաստանի կառավարության կայքին։ 

 

«Հոկտեմբերի 28-ից Պեկինում պաշտոնապես սկսել են պատվաստել նաև 3-ից 11 տարեկան երեխաներին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ չինացի բժիշկները կորոնավիրուսի դեմ 2.25 մլրդ պատվաստում են իրականացրել։ Չինաստանում պատվաստումն իրականացվում է անվճար և կամավոր սկզբունքով։

Քաղաքականություն