Հայաստանից ստացված «դրական ազդակներին» Անկարան նույնքան դրական կարձագանքի. Չավուշօղլու
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ։ CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Այդ հարցը մենք քննարկել ենք Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆիզուլի (Վարանդա) կատարած վերջին այցի ընթացքում»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Չավուշօղլուն հավելել է, որ Հայաստանից «դրական ազդակներ են ստացվել», որոնց Անկարան նույնքան դրական կարձագանքի:
«Իսկ թե ինչ քայլեր մենք կարող ենք Ադրբեջանի հետ համատեղ ձեռնարկել, նույնպես քննարկում ենք։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել, սակայն Հայաստանում որևէ դրական շրջադարձ դեռևս տեղի չի ունեցել»,- նշել է Չավուշօղլուն։
Ընդ որում, նա հավելել է, որ Հայաստանին վերաբերող բոլոր որոշումները կընդունվեն բացառապես Բաքվի հետ գործակցությամբ:
«Բոլորը պետք է ընդունեն, և Հայաստանում դա արդեն ընդունում են, որ այն որոշումները, որոնք մենք կընդունենք, այն քայլերը, որոնք մենք կձեռնարկենք, մենք կանենք Ադրբեջանի հետ համատեղ»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրում ամրագրված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար ջանքեր գործադրելու պատրաստակամության մասին կետը, ինչը, ըստ փաստաթղթի, «համապատասխանում է տարածաշրջանում կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերին»:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Սյունիքում 25 կմ հետ քաշվելը հիմնավոր է եղել. Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, որ Նիկոլ Փաշինյ...
Արմեն Սարգսյանը հայտարարել է, թե որ դեպքում հրաժարական կտա
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է անմիջապես հրաժարական տալ, եթե Հայաստանո...
Հերիք եղավ, բոլ եղավ, հա՞, դավադրություն, հա՜ դավադրություն. Փաշինյանը վրդովվեց
«30 տարի բանակցել են, հիմա եկել, ասում են՝ Արցախի 75 տոկոսն օկուպացված ա»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ աս...