
Գումարները վերցրել են, բայց 2 տարի է շենքն այդպես էլ չեն կառուցել. բողոքի ակցիա` կառավարության շենքի առաջ

Կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ակցիան է մեկնարկել։ Այստեղ են «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ի կողմից կառուցվելիք բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի շահառուները: Հավաքվածների պնդմամբ՝ կառուցապատողներն արդեն երկու տարի է՝ խաբում են շուրջ 90 բնակարանատիրոջ, շենքն այդպես էլ չեն կառուցում։ Ակցիայի մասնակիցները ասում են՝ վճարել են բնակարանների գումարը, սակայն այդպես էլ բնակարան չեն ստացել, իսկ կառուցապատողը չկա։ Գրում է Հրապարակը:
Բնակարանների շահառուները ուզում են կառավարության ներկայացուցիչներից լսել՝ ինչ է լինելու իրենց բնակարանների ճակատագրերի հետ ու սպասում են հանդիպման կառավարության որևէ անդամի հետ։ Նրանք վերահսկողություն են պահանջում կառավարության կողմից։