Այսօր մարտական հենակետում վիրավորված 4 զինծառայողները թեթև վնասվածքներ են ստացել
Այսօր ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով վիրավորված 4 զինծառայողները թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից:
Դեպքի հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ ՊՆ-ից չհաղորդեցին՝ հայտնելով, որ այս պահին քննություն է ընթանում:
Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում գտնվող վագոն-տնակում դեռևս չպարզված հանգամանքներում 4 զինծառայող նռնակի պայթուցիչի պայթյունի հետևանքով է մարմնական վնասվածքներ ստացել:
«Ըստ բժշկի կողմից ներկայացված տեղեկանքի՝ զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար»,- նշված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը պետք է պատրաստ լիներ 21-րդ դարի պատերազմին. Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ РБК-ին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին: ...
Հայաստանի տարածքում թուրքական, նաև ադրբեջանական ռադիոալիքներ են հայտնվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի տարածքում, նաեւ՝ Երեւանում, ռադիոյի հաճախականություններում հայտնվել են թուրքական...
ԵԱՏՄ-ում ռոումինգը կվերանա. ծրագիրը հաստատվել է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության երկրներում արդար սակագների ներդրման...
Ձերբակալվել է Ստեփանավանի նախկին քաղաքապետը. Դատախազություն
2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ քրեակայն օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ՔԿ-ի Լոռու մարզային քննչական վարչությունում հ...