Ավանեսյանը հայտնեց, թե երբ կորոնավիրուսի թվերի որոշակի մեղմում կարձանագրենք

Հնարավոր չէ անընդհատ արգելափակումներ կիրառել, և դրանք մեծ հաշվով վերջնական արդյունքի չեն կարող բերել։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ դպրոցներում այս պահին արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգվել է, և քննարկվում է արձակուրդային շրջանը ևս մեկ շաբաթով ավելացնելու հարցը, իսկ բուհերն անցել են օնլայն դասերի ռեժիմի։

«Սա իհարկե օգնելու է, որ ընդհանուր շարժի պակասեցման պայմաններում ունենանք վիրուսի տարածման զսպման արդյունք։ Երկու շաբաթ հետո թվերի որոշակի մեղմում կարձանագրենք»,-նշեց նախարարը։

Վերջինս ընդգծեց, որ համավարակը հաղթահարելու լուծումը պատվաստումներն են լինելու։

Անահիտ Ավանեսյանը հորդորեց, որ ընտանիքում հղի ունեցողներն անպայման պատվաստվեն. «Ընտանիքի անդամները, որոնք հակացուցում չունեն, հորդորում եմ՝ օր առաջ պատվաստվեն»,-ասաց նախարարը։

Քաղաքականություն