Անվերջ կարելի է նայել այս երեք բաներին. Արման Աբովյան

Նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Անվերջ կարելի է նայել երեք բաների՝ ինչպես է հոսում ջուրը, ինչպես է վառվում խարույկը և ինչպես են ամենաազատակամ, ամենաժողովրդավարական, ամենալիբերալ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն պայքարում՝ ազատ մտքի, կարծիքի և ի վերջո ազատ մամուլի դեմ։
     Իրականում շատ հետաքրքիր է հետևել, թե ինչպես է իշխանական թևը մտավոր ակրոբատիկա ցուցադրում, երբ փորձում է արդարացնել մամուլի ազատ գործունեությունը սահմանափակելու օրենսդրական նախաձեռնությունները։
     Սա ուղղակի զավեշտ է, այլ որակավորում տալ չի ստացվում»:

Քաղաքականություն