Անհրաժեշտության դեպքում Չինաստանը Հայաստանին պատվաստանյութերի նոր խմբաքանակ կնվիրի

Անհրաժեշտության դեպքում Չինաստանը Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նոր խմբաքանակ կնվիրաբերի: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը։

 

«Եթե անհրաժեշտությունը լինի՝ չին ժողովուրդը, բնականաբար, պատրաստակամ է աջակցել հայ ժողովրդին ցանկացած հարցում: Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում երկու երկրների կառավարությունների միջև ձեռք կբերվեն համապատասխան համաձայնություններ, որոնց արդյունքում, եթե կարիք լինի՝ պատվաստանյութերը կարող են տրամադրվել նվիրատվության տեսքով»,- ասել է դեսպանը:

Քաղաքականություն