Վերին Լարսի հատվածներից մեկում երթևեկը ժամանակավորապես դադարեցվել է

Վրաստանը ժամանակավորապես փակել է երթևեկությունը Վերին Լարսի մերձակա հատվածներից մեկում: Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն՝ հղում տալով Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտին:

 

Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվում է 9 կմ երկարությամբ թունելի կառուցման համար անհրաժեշտ հորատման փոխակրիչի տեղադրման պատճառով։
 

Դեպարտամենտից հայտնում են, որ հոկտեմբերի 27-ի գիշերը ժամը 01:00-ից փակ է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Քվեշեթի-Կոբի հատվածը: Այն փակ կլինի մինչև հոկտեմբերի 27-ի ժամը 04:00-ը:

 

Նշվում է, որ Վրացական–ռազմական ճանապարհի վրա թունելի կառուցումը ոչ միայն վրացական, այլև հայկական փոխադրողներին թույլ կտա Վերին Լարսի անցակետ հասնելու համար այլևս ճանապարհին կանգնած չմնալ:

Քաղաքականություն