Սա կոչվում է բյուջեից թալան. Մանուկյանը՝ մեկ անձից գնումներ կատարելու մասին

Այն իշխանությունը, որ քննադատում էր կոռուպցիան, մեկ անձից գնումները, վերջին 3 տարիներին մեկ անձից գնումների դեպքերն աննախադեպ դարձրեց։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը հրապարակեց մի ուսումնասիրություն, որտեղ ըստ նախարարությունների նշված է՝ ինչ աճ են ունեցել մեկ անձից գնումները։

«Երբ լրատվամիջոցները հարցումներ էին ուղարկում՝ հասկանալու, թե այս կամ այն միջոցառման համար ինչու են մեկ անձից գնում իրականացրել, պատճառաբանում էին, որ ժամանակ էր պետք մրցույթ հայտարարելու համար։ Մեկ անձից գնում կառավարությունն իրականացնում է, երբ դա շատ արագ պետք է արվի, բայց կառավարությունը շատ անգամ մեկ անձից գնում է իրականացրել այնպիսի իրադարձությունների համար, որոնց մասին նախապես 1-2 տարի առաջ տեղյակ էր։

2019-ին սեպտեմբերի 21-ը նշելու համար ինչու՞ մեկ անձից գնում իրականացվեց, նույնն էլ 2020-ին։ Ո՞նց է լինում, որ մի քանի շաբաթ առաջ հիմնադրված ընկերությանը 43 մլն դրամ են տալիս»,-ասաց Գեղամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ սա կոչվում է բյուջեի թալան։

Քաղաքականություն