
Փելասարում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. Փաշինյանը մանրամասնում է

Փելասարում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը, անդրադառնալով «ՔՊ» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հարցին, ասաց, որ ԱԱԾ սահմանապահ ուժերի հրամանատարը երեկ ԱԺ-ում արդեն ասել է, որ դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
«Ինչպես 2020-ի դեկտեմբերին, այնպես էլ հիմա մեր սահմանապահները ծառայություն են իրականացնում այն դիրքերում, որոնք եղել են նաև նախկինում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։