Փաշինյանը՝ «միջանցքային հռետորաբանության» և տարածաշրջանում թշնամական մթնոլորտի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ընթացող հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց, որ «միջանցքային տրամաբանություններն» ու «միջանցքային հռետորաբանությունը» ավելի են խորացնում հակադրությունը և թշնամանքը, թշնամության մթնոլորտը տարածաշրջանում։
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը շարունակում է մնալ այն տեսակետին, որ տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները պետք է բացվեն։ Հենց դա էլ, ըստ նրա, անվտանգության և խաղաղության երաշխիքն է։
«Սա առաջին հերթին նշանակում է, որ երկաթուղիները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, որոշակի հերթականությամբ պետք է սկսեն բացվել և մատչելի դառնալ տարածաշրջանի երկրների համար։ Ավտոճանապարհները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, ինչ-որ հերթականությամբ պետք է բացվեն և մատչելի դառնան տարածաշրջանի երկրների համար։ Եվ կարծում եմ նաև, որ դա է անվտանգության կարևոր կոմպոնենտը, որովհետև երբ տնտեսական և նաև զուգահեռ կապերը սկսում են աշխատել, դա որոշակի երաշխիք է ստեղծում նաև անվտանգության և խաղաղության համար», - ասաց Փաշինյանը։
«Թե ինչ փուլերով, ինչ գրաֆիկով տեղի կունենա, դա է խնդիր։ Այս հարցում, կարծես թե, կա համաձայնութուն», - հայտարարեց նա, ապա հավելեց, որ հունվարի 11-ի հայտարարությունից առաջ էլ մեծ աղմուկ էր բարձրացել, սակայն այդ հայտարարության տեքստի նկատմամբ, նրա վստահեցմամբ, ոչ մի վերապահում այդպես էլ չի հնչել։
«Որովհետև նորմալ, կառուցողական տեքստ է։ Հիմա մենք քննարկում ենք, թե ինչ երթուղիներով դա պետք է կոնկրետ տեղի ունենա և, իմ կարծիքով, մեր դիրքորոշումն այն է, որ երթուղիները պետք է խաղաղությունը խորհրդանշեն և, ոչ թե կոնֆլիկտը», - ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Սյունիքում 25 կմ հետ քաշվելը հիմնավոր է եղել. Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, որ Նիկոլ Փաշինյ...
Արմեն Սարգսյանը հայտարարել է, թե որ դեպքում հրաժարական կտա
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է անմիջապես հրաժարական տալ, եթե Հայաստանո...
Հերիք եղավ, բոլ եղավ, հա՞, դավադրություն, հա՜ դավադրություն. Փաշինյանը վրդովվեց
«30 տարի բանակցել են, հիմա եկել, ասում են՝ Արցախի 75 տոկոսն օկուպացված ա»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ աս...