
Որքան գումար են Հայաստանն ու Ադրբեջանը հատկացրել իրենց պաշտպանական և անվտանգային ծախսերի համար

Ադրբեջանի պետական բյուջեի պաշտպանական և անվտանգային ծախսերը 2022 թ., ինչպես սպասվում է, կկազմեն 4.489 մլրդ մանաթ։ Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հրապարակվել է Ադրբեջանի՝ 2022 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որի համաձայն՝ Ադրբեջանի պետբյուջեի պաշտպանական և անվտանգային ծախսերը 2022-ին կկազմի 4.489 մլրդ մանաթ։
Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները 2022 թ., պաշտոնական կանխատեսումներով, կկազմի մոտ 26,82 մլրդ մանաթ՝ 2021 թ. համեմատ ավելանալով 5,4 տոկոսով։ Պաշտպանությանը նախատեսվում է հատացնել 4,5 մլրդ դոլար։
Հայաստանը 2022-ի բյուջեի նախագծով ծախսերի 23․7 տոկոսը կազմում են «Պաշտպանություն, հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործ» տողով հատկացումները՝ 518․8 մլրդ։ 2021 թվականի համեմատ այս տողով աճը կազմում է շուրջ 11 տոկոս։
Պետբյուջեի 2022 թվականի նախագծով 33 միլիարդ դրամով ավելացել են ռազմական ծախսերը. այս տարվա 312 միլիարդ դրամի փոխարեն 2022-ին նախատեսվում է հատկացնել 345 միլիարդ դրամ։ Հատկացումների մեծ մասն ուղղվելու է ՊՆ շենքային պայմանների բարելավմանը։ Միաժամանակ, 2021 թվականի համեմատ չի փոխվելու ռազմական կարիքների բավարարմանը նախատեսվող գումարի չափը՝ 217 միլիարդ դրամ։ Նշենք, որ 2020 թվականին բյուջեի այս կետով հատկացվել է 243 միլիարդ դրամ։