Netflix-ը «Կաղամարի Խաղը» սերիալի ռեժիսորին բոնուսներ չի վճարել շոուի հաջողության համար. The Guardian

Հարավկորեական «Կաղամարի Խաղը» (Squid Game) հիթային սերիալի ստեղծող, ռեժիսոր Հվանգ Դոնգ Հյուկը ասել է, որ Netflix-ից բոնուսներ չի ստացել շոուի համաշխարհային հաջողության համար: Այս մասին նա խոսել է The Guardian-ին տված հարցազրույցում։

 

«Ես այնքան էլ հարուստ չեմ (ինչպես սերիալում՝ խաղի հաղթողը, որը ստանում է 38,5 միլիոն դոլար), բայց ես ունեմ բավարար չափով: Netflix-ն ինձ բոնուսներ չի վճարել, ես ստացել եմ այն գումարը, որն ի սկզբանե գրված էր պայմանագրում»,- ասել է Հյուկը:
 

Հրատարակությունը իրերի այս վիճակը անվանել է անարդար, քանի որ Հյուկը հարթակին բերել է բազմամիլիոն դոլարի շահույթ:
 

«Կաղամարի Խաղը» սերիալի գաղափարը կինոռեժիսորի գլխում ծագել է դեռ 2009 թվականին, երբ Կորեայի Հանրապետությունը բախվել էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի։ Նա ֆինանսավորում է փնտրում իր նախագծի համար արդեն 10 տարի:

 

 

Քաղաքականություն