Ես պատրաստ եմ գնալ Շուշի, բայց այսօր ադրբեջանական զավթիչների տիրապետության տակ է. շուշեցի

Արցախից տեղահանված բնակիչները կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Բողոքի ակցիա են իրականացնում, որին մասնակցելու են տարբեր բնակավայրերից տեղահանված արցախցիներ։ Բռնի տեղահանված շուշեցիների շահերը ներկայացրեց «Շուշիի բռնի տեղահանվածների» ՀԿ ներկայացուցիչը։ Վերջինս «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բոլոր շուշեցիների անունից դիմում է ներկայացնելու կառավարությանը։

Երեք հարց են բարձրաձայնում՝ ԱՀ կարգավիճակի տրամադրում, փախստականի կարգավիճակի տրամադրում, ազգաբնակչության առջև ծառացած սոցիալ-տնտեսական հացերի լուծում։ Ավելի քան 90 ընտանիքների ներկայացուցիչներ ստորագրել են դիմումը։

Ներկայացուցիչը հայտարարեց, որ բոլորն էլ ցանկանում են վերաբնակեցվել Արցախում։

«Մենք հա գնում, գալիս ենք։ Խոստումները, որ մեզ տուն են տալու, մնում են խոստումներ։ Հիմա մարդը գնա ո՞ւր մնա Արցախում։ Շուշեցին Շուշին ա կորցրել, Հադրութցին՝ Հադրութը։ Ես պատրաստ եմ գնալ Շուշի, բայց այսօր ադրբեջանական զավթիչների տիրապետության տակ է։ Ստեփանակերտում էլ տեղ չկա, ահավոր վիճակ է»։

Կառավարությանը խնդրում են օրակարգում դնել երեք կարևոր հարցերը։ Մասնավորապես, փախստականի կարգավիճակ տալով՝ միջազգային հանրության ուշադրությունը կարող է կենտրոնացվել տեղահանվածների վրա։

Քաղաքականություն