Ու՞մ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց, նկատե՞լ եք, որ մեր ժողովուրդը չափից շատ է աշխատում. Նազարյան
Ու՞մ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց։ Ամանորյա ոչ աշխատանքային տոները կրճատելու նախագծի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարարին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Դուք ասացիք, որ այս ամենն արվում է, որպեսզի մեր ժողովուրդն աշխատի։ Դուք նկատե՞լ եք, որ մեր ժողովուրդը չափից շատ է աշխատում, թեև համապատասխան եկամուտ չի ստանում։ Մեր ժողովուրդը հանգիստ չունի, եթե համեմատենք եվրոպական երկների հետ, այնտեղ տարին երկու անգամ արձակուրդ են գնում,զբաղվում են իրենց հանգստով, իսկ մեզ մոտ ամանորյա տոները առիթ էր գոնե հանգստանալու, ընտանիքով հավաքվելու»,-ասաց Գեղամ Նազարյանը։
«Ամեն առիթով խոսում եք տնտեսական ակտիվության, աշխուժության մասին, բայց ձեր նախագիծը բազմաթիվ գործարարների, ովքեր կազմակերպում են հանգստյան գոտիների և ժամանցի օբյեկտների աշխատանքը, դժգոհություն են հայտնում, որ մեկ-երկու օր կրճատելով՝ իրենց եկամուտներից ահռելի գումար եք կրճատում»,- դիմելով Էկոնոմիկայի նախարարին՝ հարցրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Վահան Քերոբյանն էլ պատգամավորներին արձագանքեց, ասելով, որ « իր մտքով է անցել կրճատել ամանորյա տոները»․
«Իմ մտքով է անցել և իմ գործընկերների, նաև ձեր գործընկերների մտքով է դա վաղուց անցել, այդ նախագիծը դեռևս Կարեն Կարապետյանի կառավարութունն է փորձել անցկացնել, սակայն ինչ-որ պատճառներով չի ստացվել»,-ասաց Քերոբյանը։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Ստեփանակերտը առաջարկ է փոխանցել Բաքվին, բայց դեռ չեն պատասխանել. Արցախի ԿԳՄՍ նախարար
Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվին առաջարկել է իր մոտ գնվող ադրբեջանական կտավները փոխանակել Շուշիի կերպարվեստի պետական թանգա...
Կմնա Գորիսո՞ւմ, թե՞ կվերցնի Աժ պատգամավորի մանդատը. Առուշանյանի որոշումը հայտնի է
Անցած կիրակի Գորիսի ՏԻՄ ընտրություններում կալանավայրից ՔՊ-ին հաղթած Առուշ Առուշանյանը արդեն որոշում է կայացրել՝ կմն...