ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատմական այց. ՀՀ նախագահն առաջին անգամ Սաուդյան Արաբիայում է
2021թ. հոկտեմբերի 26-ն առանձնահատուկ էջ կդառնա հայ-արաբական և մասնավորապես Հայաստանի Հանրապետություն- Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության մեջ:
ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա։ Այս աննախադեպ իրադարձությունը միանշանակ շրջադարձային է Հայաստանի միջազգային հարաբերություններում։
Հայաստանի անկախությունից ի վեր ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, երբ Հայաստանից որևէ պաշտոնյա երբևիցե չէր այցելել այդ երկիր, Հայաստանի նախագահը կատարեց պատմական քայլ՝ առաջին անգամ այցելելով արաբական և իսլամական աշխարհում բացառիկ դեր և նշանակություն ունեցող այդ պետություն:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի/Adel al-Jubeir/, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութն ու Շուշի՞ն եք ազատագրել, ուրախանում եք. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ–ականներին
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարց տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անգելա Մերկելը պաշտոնապես դադարել է լինել Գերմանիայի կանցլեր
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Անգելա Մերկելին պաշտոնական ծանուցում է փոխանցել կանցլերի պաշտոնավարման ժամկե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այո, մտահոգ ենք, Սյունիքում պետական սահման ունե՞նք. Աննա Գրիգորյանը՝ փոխնախարարին
Սյունիքում ունե՞նք պետական սահման. ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստան» խմբակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հետը Ղրիմ չի տարել. Լուկաշենկոն գանգատվել է Պուտինից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գանգատվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն իր հետ չի տարել Ղրիմ: Ի...