ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այո, մտահոգ ենք, Սյունիքում պետական սահման ունե՞նք. Աննա Գրիգորյանը՝ փոխնախարարին
Սյունիքում ունե՞նք պետական սահման. ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ՀՀ պաշտպանության փոխնախարարին ուղղված հարցը մնաց անպատասխան. Անդրանիկ Քոչարյանը թույլ չտվեց, որ փոխնախարարը պատասխանի՝ պատճառաբանելով, թե հիմա ելույթներ ունենալու ժամանակն է։
«Երբ ձեզ հարց ենք տալիս սահմանային իրավիճակի մասին, դուք փոխանակ բովանդակային պատասխան տաք, քաղաքական գործչին, նրա հարցերին որակավորումներ եք տալիս»,-նշեց Աննա Գրիգորյանը։
Պատգամավորը նաև դժգոհեց, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով բազմաթիվ հարցումներ է ուղարկել ՊՆ, սակայն դրանցիցի որևէ մեկին ՊՆ-ն հստակ պատասխան չի տվել՝ մեկնաբանելով, թե հարցը իրենց լիազորություններից դուրս է.
«Կապան-Գորիս ճանապարհի հետ կապված ես ՊՆ-ին հարցում էի ուղարկել, որպեսզի հասկանանք՝ մեր հայրենակիցներն անվտանգային ի՞նչ երաշխիքներ ունեն այդ ճանապարհով երթևեկելիս։ ՊՆ-ն ասում է՝ մենք դրա հետ կապված ոչինչ չունենք ասելու, մեր լիազորություններից դուրս է դա։ Երբ հարց եմ ուղղում, ինչպե՞ս է ստացվել, որ մեր զորքը հետ է քաշվել, ասում են՝ պատասխանը մեր լիազորություններից դուրս է՝ բա լավ, ի՞նչ հարցի կարող եք պատասխանել։ Կա՞ մի հարց՝ մեր երկրին և մեր քաղաքացիներին առնչվող, որ մենք հարցադրում անենք և դրա պատասխանը հնչեցվի»,-ասաց Աննա Գրիգորյանը, այնուհետև հարց ուղղեց ՊՆ փոխնախարարին և հստակ պատասխան պահանջեց. «Մենք հիմա Սյունիքում ունե՞նք պետական սահման»: Հարցը մնաց անպատասխան, փոխարենն Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ հիմա հարցուպատասխանի փուլ չէ, այլ՝ ելույթների:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առուշանյանի շտաբում տոնել են հաղթանակը
Գորիսի համամասնական ընտրությունների մասնակից «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում տոնել են անազատության մեջ պահվող Առուշան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումն արդյունավետ է անվանել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն արդյունավետ է անվանել: Այս մասին նա գրել է թվիթեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատմական այց. ՀՀ նախագահն առաջին անգամ Սաուդյան Արաբիայում է
2021թ. հոկտեմբերի 26-ն առանձնահատուկ էջ կդառնա հայ-արաբական և մասնավորապես Հայաստանի Հանրապետություն- Սաուդյան Արաբիա հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անգելա Մերկելը պաշտոնապես դադարել է լինել Գերմանիայի կանցլեր
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Անգելա Մերկելին պաշտոնական ծանուցում է փոխանցել կանցլերի պաշտոնավարման ժամկե...