Հասարակություն

«Իմ քայլի» այսօր ընդունած նախագծով ավագանու անդամը պաշտոնապես որակվեց կոճակ սեղմող

«Իմ քայլի» այսօր ընդունած նախագծով ավագանու անդամը պաշտոնապես որակվեց կոճակ սեղմող

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը. «Առաջին անգամ ավագանու նիստում հունից դուրս եմ եկել ու բարձր տոնայնությամբ խոսել:
 

Պատճառն այն է, որ Իմ քայլի այսօր ընդունած նախագծով ավագանու անդամը պաշտոնապես որակվեց կոճակ սեղմող, ինչի դիմաց էլ կստանա կամ չի ստանա փոխհատուցումը:
 

Այսինքն, կարևոր չէ, թե ամսվա ընթացքում ինչքան ես աշխատել, կարող ես ոչինչ չանել, բայց ամսական մի օր գաս, 50%+ քվեարկես, որ փոխհատուցում ստանաս:
 

Մյուս 49%֊ն էլ կարևոր չի:
 

Ամոթը նրանում է, որ նման նախագիծ բերում է 80% ունեցող ուժը, որ մի կերպ քվորում ապահովի»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250