ԳՇ-ն և ԱԱԾ-ն` Փելա սար կոչվող տարածքի մասին. Սեյրան Օհանյանը` փակ հանդիպումից մանրամասներ է հայտնում
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հատնեց, որ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը վստահեցրել են, թե Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։
«Իրենք ասում են, որ դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նրանց խոսքով` Փելա սարի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի հենակետերի միջև եղել է Ռուսաստանի հենակետը։ Սակայն ռուսական կողմի որոշմամբ` ռուսական հենակետը հանվել է»,–ասաց Օհանյանը։
Ըստ նախկին ՊՆ նախարարի, լավ կլինի խորհրդարանական վերահսկողության ներքո գնալ և տեղում տեսնել, ճշտել ամեն ինչ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում 12 տարեկանից երեխաները կարող են պատվաստվել. նախարարություն
Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ...
Արտակարգ դեպք. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Շտապօգնությ...
Հայաստանը կգնա՞ «լոքդաունի». Փաշինյանը հստակեցրեց
«Պատվաստված պետք է համարենք այն քաղաքացիներին, ովքեր երկու դեղաչափ ներարկումը ստացել են»,- այսօր՝ Կառավարության նիստում,...
ՊՆ-ն՝ զորամասերում սուր շնչառական հիվանդությունների սրացմն և բանակում պատվաստման գործընթացի մասին
Համացանցում և մամուլում տեղեկություն է տարածվում, որ, զինվորականների հաղորդմամբ հատկապես դիրքապահների շրջանում նկատվում...