Հասարակություն

Երբ 211 նոր ավտոբուսները կմտցվեն տրանսպորտային ցանց. Մարության

Երբ 211 նոր ավտոբուսները կմտցվեն տրանսպորտային ցանց. Մարության

«Հստակ ժամկետներ նշել չեմ կարող, թե երբ 211 նոր ավտոբուսները կմտցվեն տրանսպորտային ցանց, քանի որ դա կախված է ոչ ինձանից, ոչ քաղաքապետարանից»։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա նշեց, որ 4-5 ավտոբուս փոխադրման ժամանակ վնասվել է, եւ դրանք պետք է կարգի բերել՝ ընդունում-հանձնումն ավարտելու համար. «Իմ կողմից հստակ կարգադրություն է արվել, որպեսզի բոլոր ընթացակարգերը ավարտվեն»,-ասաց Մարությանը։

Նրա խոսքվ` այժմ վարորդները վերապատրաստվում են։

Մարությանն անդրադարձավ նաեւ տրանսպորտում երթևեկության համար քարտային վճարմանը` նշելով, որ այդ համակարգը կներդրվի 2-3 ամսից։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250