ԱԳՆ, ԱԱԾ, ՊՆ ղեկավարները կներկայանա՞ն սահամնին տիրող իրավիճակի մասին փակ քննարկմանը
Այսօր խորհրդարանում ժամը 14:30-ին փակ ռեժիմով մեկնարկելու է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում: Հիմնական զեկուցողը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է:
ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները պահանջել են, որպեսզի խորհրդարան ներկայանան ՀՀ արտաքին գործերի, Պաշտպանության նախարարները և ԱԱԾ տնօրենը:
168.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին հստակեցվել է, որ փակ ռեժիմով քննարկմանը ներկա կլինեն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը: Արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Պաշտպանության նախարարի ու ԱԱԾ տնօրենի գալու վերաբերյալ դեռևս հստակ տեղեկատվություն չկա, սակայն ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ նրանք չեն ներկայանա քննարկմանը:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Ստեփանակերտը առաջարկ է փոխանցել Բաքվին, բայց դեռ չեն պատասխանել. Արցախի ԿԳՄՍ նախարար
Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվին առաջարկել է իր մոտ գնվող ադրբեջանական կտավները փոխանակել Շուշիի կերպարվեստի պետական թանգա...
Ամանորյա տոների ոչ աշխատանքային 7 օրը հանգցնում է տնտեսությունը. Քերոբյան
Ամանորյա տոների ոչ աշխատանքային 7 օրը հանգցնում է տնտեսությունը։ ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի ն...