Ոստիկանությունը հորդորում է փակ տարածքներում դիմակ կրել. բարձրաստիճան պաշտոնյաներին, կարծես, հորդորը չի վերաբերում

Այսօր աշխարհի թիվ մեկ մարտահրավերը շարունակում է մնալ համավարակը։ Ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում ակտիվ պայքար է մղվում կորոնավիրուսի տարածման դեմ։ Ոստիկանությունը հորդորում է հասարակական փակ տարածքներում կրել դիմակ։

 

«Ցավով ենք արձանագրում, որ մեր երկրում վերջին շրջանում շեշտակի ավելանում է վարակվողների թիվը։ Հայաստանում օրական վարակվում է 1000-ից 2000 մարդ, իսկ մահացությունը հասնում է շուրջ չորս տասնյակի։

Համավարակով հիվանդանալուց խուսափելու լավագույն միջոցներից է հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելը։

 

Հարգելի՛ քաղաքացիներ, հասարակական փակ տարածքներում կրեք դիմակ։

Հարգելի՛ վարորդներ և ուղևորներ, ուղևորափոխադրումներ իրականացնելիս երթևեկեք միայն պաշտպանիչ դիմակով։

Ոստիկանության արտաքին ծառայությունն այս ուղղությամբ մշտապես իրականացնում է հատուկ միջոցառումներ և այսուհետ նույնպես հետևողական է լինելու։ Կարգը խախտողների նկատմամբ կազմվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Դիմակ կրելը ինքնանպատակ չէ։ Հավատացե՛ք, պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները՝ կյանքեր են փրկվում։
Կրեք դիմակ, եթե անգամ պատվաստված եք, պահպանեք սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեք ձեռքերը։

Կարևոր է նաև նշել դիմակը ճիշտ կրելու մասին։ Դիմակը պետք է կրել այնպես, որ այն ամբողջությամբ փակի քիթն ու բերանը։ Ոչ պատշաճ կրելը հավասար է ընդհանրապես չկրելուն։

 

Եթե բոլորս պահպանենք հակահամաճարակային անվտանգության կանոնները, վստահ եղեք, հիվանդությունը կնահանջի։

Միասնական պայքարենք չարիքի դեմ։ Թույլ չտանք, որ համավարակը մեզնից խլի մեր սիրելի մարդկանց։
Առողջություն բոլորիս»։

 

Հարկ է նշել, սակայն, որ զուգահեռ իրականությունում Նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ի երեկոյան Արմեն Սարգսյանի անունից, ի պատիվ «Մտքերի հայկակաված կադրերում մենք տեսանք, որ բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր օրուգիշեր ջանք չեն խնայում հակահամաճարակային կանոնների պահպանության քարոզ անելով և աղաղակում են կորոնավիրուսային համաճարակի մոլեգնության, համաճարակային վիճակի լարված մնալու մասին, ընդունելությանը մասնակցում են առանց դիմակի և սոցիալական հեռավորություն պահելու։ Հատկանշական է, որ հենց առաջին շարքերում էլ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է՝ առանց դիմակի։

Քաղաքականություն