Մոսկվայում կորոնավիրուսի մուտացված տարբերակի երեք դեպք է հայտնաբերվել

Մոսկվայում և Մերձմոսկվայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ АY.4.2 շտամի երեք դեպք, - գրում է Ռիա Նովոստին։ 

«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ դելտա շտամի նոր տարբերակով վարակի նոր երեք դեպք է հայտնաբերվել։ Նրա խոսքով ՝ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նույն մուտացիան, որը Մեծ Բրիտանիայում արդեն կազմում է շուրջ 7 տոկոս:

«Մենք դա նկատեցինք Մոսկվայում և Մերձմոսկվայում։ Երեք նման դեպք է արձանագրվել և մենք շատ ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում», - ասել է Պոպովան՝ ՌԴ Առաջին ալիքի եթերում։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի առողջապահության անվտանգության գործակալությունը (UK Health Security Agency, UKBA) հայտարարել էր, որ կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր տարբերակը կարող է տարածման ավելի բարձր տեմպեր ունենալ «դելտայի» համեմատ: Նոր տարբերակը հայտնի է որպես AY.4.2 կամ VUI-21OCT-01 անունով։

Քաղաքականություն