Վարդենիսից 5 ամիս առաջ անհետացած ժամկետային զինծառայողից որեւէ նորություն չկա. NEWS
Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողից որեւէ նորություն մինչ այժմ չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը:
«Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, բայց մինչեւ այժմ ոչ մի նորություն չկա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։
Նա 18 տարեկան է եւ հունվարից ծառայում է Վարդենիսում։ Զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, եւ մինչեւ անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս չեն նկատել:
Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Կոլումբիայի ամենափնտրվող հանցագործն ու թմրակարտելի առաջնորդը
Կոլումբիացի ուժայինները ձերբակալել են երկրի ամենափնտրվող հանցագործին՝ թմրավաճառ և Clan del Golfo հանցախմբի ղեկավար...
Առողջապահության նախարարությունը խախտում է հակահամաճարակային կանոնները. Irakanum
ՀՀ Առողջապահության նախարարությունն այսօր Երևանում պատվաստման օր է հայտարարել։ «Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․...
Կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում. 2354 նոր դեպք
Հոկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 295 368 դեպք, որոնցից 260 73...
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին առա...