Ձերբակալվել է Կոլումբիայի ամենափնտրվող հանցագործն ու թմրակարտելի առաջնորդը
Կոլումբիացի ուժայինները ձերբակալել են երկրի ամենափնտրվող հանցագործին՝ թմրավաճառ և Clan del Golfo հանցախմբի ղեկավար Դաիրո Անտոնիո Ուսուգային (Օտոնիել):
Վերջինս ձերբակալվել է ջունգլիների իր թաքստոցում՝ երկրի զինված ուժերի կողմից: Գործողության ընթացքում սպանվել է մեկ ոստիկան:
Կոլումբիան մինչև 3 միլիարդ պեսո (մոտ 800 000 դոլար) պարգև էր առաջարկել Օտոնիելի գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար, մինչդեռ Միացյալ Նահանգների կառավարությունը 5 մլն դոլար պարգև էր նշանակել նրա գտնվելու վայրը հայտնելու համար:
«Սա այս դարի ընթացքում մեր երկրում ամենամեծ հարվածն է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ», - ասել է երկրի նախագահ Իվան Դուկեն՝ հանցագործի ձերբակալման կապակցությամբ տեղի ունեցած տեսաուղերձում՝ ընդգծելով, որ «այս հարվածը համեմատելի է միայն 1990-ականներին Պաբլո Էսկոբարի անկման հետ»:
Նմանատիպ հոդվածներ
Առողջապահության նախարարությունը խախտում է հակահամաճարակային կանոնները. Irakanum
ՀՀ Առողջապահության նախարարությունն այսօր Երևանում պատվաստման օր է հայտարարել։ «Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․...
Կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում. 2354 նոր դեպք
Հոկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 295 368 դեպք, որոնցից 260 73...
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին առա...
ԲԿ-ներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը մարզային այցելությունների շրջանակներում այսօր եղել է Հրազդանի և Վանաձորի...