ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Երևանում կալանավորում թմրամիջոց իրացնող տղամարդուն
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոցների իրացման վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալները, որոնք իրացնելիս համագործակցեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ:
Հոկտեմբերի 6-ին Երևանի Սարյան փողոցից, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, ոստիկանները բերման եթարկեցին Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ավելի քան երկու գրամ ափիոն, իսկ մեքենայից` 31 և 3,5 գրամանոց փաթեթներ` նույն թմրամիջոցով:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ 42-ամյա տղամարդուն թմրամիջոցներն իրացրել էր Արարատի մարզի 40-ամյա մի բնակիչ: Նա նույնպես բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին ու ձերբակալվեց:
Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության, Արտաշատի բաժնի ու Պետական եկամուտների կոմիտեի ծառայողները 40-ամյա տղամարդու բնակության վայրում իրականացրին խուզարկություն: Հայտնաբերվեց տարբեր տրամաչափերի 24 փամփուշտ: Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արին Բերդի փողոցում բռնկված հրդեհից
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ և կրակոցներ՝ Երասխում. նոր մանրամասներ
Auroranews-ը վաղ առավոտից ահազանգեր է ստանում Երասխի բնակիչներից: Վերջիններս նշում են, որ ադրբեջանական կողմը սադրիչ գործ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի ոստիկանության բաժնում ծեծելով սպանել են վետերանին
Ադրբեջանի ոստիկանության բաժնում հաշմանդամություն ունեցող վետերանին ծեծելով սպանել են: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջան Պ...
18+. Առաջին լուսանկարները՝ ողբերգական վթարի վայրից
Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղ...