Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը եւ նրա թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Թեհրանի եւ Անկարայի հարաբերությունների վերջին զարգացումները, գրում է Mehr-ը:
Կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային հարցերի, ինչպիսիք են Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները, Աստանայում գագաթնաժողովի անցկացումը եւ Իրանի եւ Թուրքիայի 7-րդ ռազմավարական հանդիպումը, ինչպես նաեւ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը:
Աբդոլլահիյանը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում հավատացյալների դեմ ահաբեկչությունների աճի կապակցությամբ եւ ասել, որ ակնկալում է, որ մուսուլմանական երկրներն ավելի ակտիվ դեր կխաղան այս խնդրի լուծման գործում։ Մեւլութ Չավուշօղլուն նշել է ահաբեկչական հարձակումները կանխելու, Աֆղանստանում կառավարություն ձեւավորելու եւ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարն ուժեղացնելու ջանքերը համախմբելու անհրաժեշտությունը։ Աբդոլլահիյանն իր հերթին հաստատել է Իրանի քաղաքականությունը՝ ուղղված հարեւան երկրների անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը աջակցելուն: Երկու երկրների արտգործնախարարներն ընդգծել են Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի կարեւորությունը տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Էրդողանն իր ելույթում թիրախավորել է Հայաստանն ու հայությանը
Այսօր՝ հոկտեմբերի 22–ին, Ստամբուլում մեկնարկել է Թյուրքական խորհրդի մեդիա ֆորումը՝ «Արմատներ գցած անցյալ, ուժեղ ապագա» կ...
ՆԱՏՕ-ն պատասխանել է Ռուսաստանից հնչող՝ հնարավոր պատերազմի մասին սպառնալիքներին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող խանգարել Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցությանը...