Ապաշրջափակումը կարևոր է տարածաշրջանում անվտանգային միջավայր ձևավորելու համար․ Արմեն Գրիգորյան
Հոկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին, տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակը:
Հանդիպման սկզբում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ և պատրաստակամություն հայտնել այդ օրակարգն առավել ընդլայնելու և համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ:
Դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը մասնավորապես ընդգծել է, որ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն, օրենքի գերակայությունը, կրթությունը և էներգետիկ անվտանգությունն այն ոլորտներն են, որոնց շրջանակներում կարող են առավել զարգանալ հայ-նորվեգական հարաբերությունները:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի: ԱԽ քարտուղարը շեշտել է ապաշրջափակման կարևորությունը՝ տարածաշրջանում անվտանգային միջավայր ձևավորելու հրամայականում: Երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զար...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...