ՌԴ-ում կորոնավիրուսի նոր մուտացիայի դեպքեր են հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսի «Դելտա» մանրէահիմքի AY.4.2 տարբերակի եզակի դեպքեր են հայտնաբերվել: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնի Մարդու հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի գիտնականները հայտարարել էին «Դելտա» AY.4 նոր մանրէահիմքի տարածման մասին, որը կարող է 10-15%-ով ավելի վարակիչ լինել, քան արդեն հայտնի տարբերակը: Եթե այս տվյալները հաստատվեն, այն կարող է դառնալ կորոնավիրուսի ամենավարակիչ մուտացիան։
Նրա խոսքով` AY.4.2 տարբերակը «Դելտայի» բազմաթիվ ճյուղերից է: Թե որքանով է նոր տարբերակն ավելի վարակիչ, առայժմ դժվար է ասել, գիտնականներն ուսումնասիրում են այդ հարցը։
«ՌԴ-ում և աշխարհում դրա լայն տարածման հավանականությունը բավականին մեծ է։ Այս տարբերակը գնալով ավելի է տարածվում, բայց փորձագետները չեն համարում, որ հենց դա է տարբեր երկրներում մեծ թվով վարակվածության պատճառը», - ընդգծել է Խաֆիզովը։
Նմանատիպ հոդվածներ
Մի քանի տեղեկություն «Մոդեռնա» ու «Կորոնավակ» պատվաստանյութերի մասին
Առողջապահության ազգային Ինստիտուտը շարունակում է ներկայացնել պատվաստանյութերի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվություն։ Ե...
Երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատա...
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է՝ 1 օր ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված...
Քիչ անց էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն նշված հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատա...