Որսագողություն․ Հրազդանի անտառում հայտնաբերել է կիսանեխած արջ՝ գլխի շրջանում վնասվածքով

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում որսագողության փաստով նյութեր են նախապատրաստվում։  Ինչպես հայտնում է լրատվականը, հոկտեմբերի 15-ին Հրազդանի ոստիկանություն է դիմել Կոտայքի մարզի բնակիչ Վարդան Գ-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում հերթական ստուգողական շրջայցի ժամանակ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության Մեղրաձորի անտառպետության 1-ին պահաբաժնում՝ դեպի Ապարան տանող ճանապարհին, հայտնաբերել է կիսանեխած արջ՝ գլխի շրջանում վնասվածքով։ Ոստիկանություն հրավիրված Վ. Գրիգորյանը, ով աշխատում է Հրազդանի անտառտնտեսությունում՝ որպես պահպանության ինժեներ, հրաժարվել է կտրոն-անցագիր ստանալուց։  

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Քաղաքականություն