
Մոսկվան գնում է «լոքդաունի»․ ինչ սահմանափակումներ կգործեն

Մոսկվայում հաջորդ շաբաթվանից գնում է լոքդաունի։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Մոսկվայում ոչ աշխատանքային օրեր է հայտարարել հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը: Նա հայտարարել է, որ քաղաքում ոչ աշխատանքային օրերին բոլոր ձեռնարկությունների աշխատանքը պետք է դադարեցվի, բացառությամբ ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող ձեռնարկությունների: Փակ են լինելու ոչ պարենային բոլոր խանութները, բացառությամբ դեղատների և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի։
Փակվելու են բոլոր սրճարաններն ու ռեստորանները, ուտելքը կարելի է պատվիրել տուն։ Փակվում են նաև այն ձեռնարկությունները, որոնք ծառայություններ են մատուցում քաղաքացիներին, ինչպիսիք են գեղեցկության սրահները, մարզասրահները, լողավազանները: Ատամնաբուժական կլինիկաները ևս դադարում են աշխատել, բացառությամբ շտապ օգնության դեպքերի. փակվում են կինոթատրոնները, թանգարանները, համերգասրահները, կրկեսները: Թատրոններ և թանգարաններ կարելի է այցելել միայն QR կոդերով: