ԿԳՄՍ նախարարը՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին
Կառավարության նիստից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չի արձանագրել՝ ՀՀ ղեկավարությունը, կառավարության ղեկավար կազմից որևէ պաշտոնյա կամ ՌԴ որևէ բարձրաստիճան պաշտոնյա, մասնավորապես, Լավորվն ասած լինի, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է ռուսական նոր դպրոց բացել։
«Տաջիկստանում մեր մեթոդաբանության ուսուցման ամբողջական ծրագրով հինգ ռուսական դպրոց է բացվում։ Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել, որպեսզի նույնպիսի ծրագիր արվի Հայաստանի համար», - օրեր առաջ հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լրագրողների դիտարկմանը՝ Սերգեյ Լավրովի հայտարարության մեջբերումը լսելուց հետո Դումանյանն ասաց․ «Նման հարց օրակարգում չկա։ Վստահ եղեք՝ այս պահին նման հարց օրակարգում չունենք»։
Նախարարն, այնուամենայնիվ, նշեց, որ իրենք «կարևորում են ռուսաց լեզվի «պոպուլյարիզացիայի խնդիրը»՝ հատկապես ժամանակակից աշխարհում, երբ հաղորդակցությունը կարևոր գործիք է։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...
Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զար...