ԵԽԽՎ-ում ներկայացած ՀՀ պատվիրակության կազմում ընդդիմության ներկայացուցիչներ չկային, ինչը պարտադիր էր․ ՀՅԴ Հունաստանի կոմիտե
Հոկտեմբերի 21-22-ը Աթենքում գումարվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համագումարը, որին հրավիրված են մասնակցելու 47 անդամ երկրների եւ դիտորդի կարգավիճակով կազմակերպությունների ներկայացուցիչներ (ընդհանուր 62 երկրների խորհրդարաններ): Ստրասբուրգում կազմակերպելու փոխարեն այս տարվա համագումարն անցկացվում է Աթենքում` Հունաստանում 1821-ի հեղափոխության 200-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն
Եվրոպական երկրներում հատուկ շեշտվող գաղափարները, ինչպիսին են խորհրդարանական ժողովրդավարության, արդար իրավական պետության ստեղծման եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության իմաստները, եվրոպական մեծընկերության խարիսխ են կազմում` նույն այս հանձնարարականներն ուղղելով ամբողջ աշխարհին:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կարող է կազմված լինել 13 անդամներից, որոնց թվում, սակայն, ներառված չեն ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես պարտադիր է բոլոր երկրների պատվիրակությունների համար: Շռայլորեն կազմված՝ 13 անդամներից պատվիրակությունը միակուսակցական է, որը հակասում է արդարությանը եւ ծառայում է մսխումին:
Հավատում ենք, թե համաեվրոպական հասկացողության մեջ ժողովրդավարության սկզբունքի հանդեպ զգայուն եւ արդար մոտեցումը պարտավորեցնող պետք է լինի ՀՀ ԱԺ պատվիրակության բաղկացուցիչ տարրին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Ալիևի հայտարարությունը՝ Կովսականը գրավելու և Լաչինի միջանցք մտնելու մասին
«Ուղիղ մեկ տարի առաջ մեր բանակը ադրբեջանական դրոշը բարձրացրեց Զանգելանում (Կովսական): Զանգելանի ազատագրումից հետո, մեզ հ...
Էրդողանն իր ելույթում թիրախավորել է Հայաստանն ու հայությանը
Այսօր՝ հոկտեմբերի 22–ին, Ստամբուլում մեկնարկել է Թյուրքական խորհրդի մեդիա ֆորումը՝ «Արմատներ գցած անցյալ, ուժեղ ապագա» կ...