ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անում Netflix-ի գրասենյակի մոտ
Բողոքի ակցիա է ընթանում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ Netflix-ի գրասենյակի մոտ: Այս մասին հայտնում է RT-ն: Նշվում է, որ ակցիայի մասնակիցները ընկերության՝ ԼԳԲՏ համայնքը ներկայացնող աշխատակիցներն են:
Բողոքի ցույցը սկսվել է այն բանից հետո, երբ Netflix- ը հրաժարվել է ջնջել հումորիստ Դեյվիդ Չապելի շոուից մի դրվագ, որում վերջինս նշում է, որ գենդերը փաստ է, և որ տրանսգենդեր կանայք կին չեն:
Netflix-ի կոնտենտի գծով տնօրենը հստակեցրել է, որ շոուն ջնջելու պատճառ չկա, քանի որ կատակը վիրավորելու միտում չի ունեցել: Այնուամենայնիվ, ցուցարարներն ասում են, որ վաղն իսկ աշխատանքից կհեռանան, եթե Netflix- ը չբավարարի իրենց պահանջները:
Ընդ որում, այժմ նրանք ցանկանում են ոչ միայն հեռացնել շոուն, այլև ղեկավար պաշտոններում նշանակել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը պետք է պատրաստ լիներ 21-րդ դարի պատերազմին. Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ РБК-ին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազմամարդ ցույցեր՝ Սուդանում. պահանջում են զինվորական իշխանության հեռացումը
Սուդանում մեծ ցույցեր են սկսվել ամբողջ երկրով մեկ: Այս մասին հայտնում է Alarabiya News-ը: Նշվում է, որ ցուցարարները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեք Բոլդուինը ֆիլմի նկարահանման ժամանակ պատահմամբ սպանել է օպերատորին և վիրավորել մեկ այլ մարդու
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինի մասնակցությամբ «Rust» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած կրակոցներից 1 մարդ զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապացույցներ՝ Գեղարքունիքի գյուղերի մոտ ադրբեջանական ԶՈւ-երի ամրացման վերաբերյալ. ՀՀ ՄԻՊ
Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարև...