ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեք Բոլդուինը ֆիլմի նկարահանման ժամանակ պատահմամբ սպանել է օպերատորին և վիրավորել մեկ այլ մարդու
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինի մասնակցությամբ «Rust» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած կրակոցներից 1 մարդ զոհվել է ևս մեկը վիրավորվել: Այս մասին հայտնում է TMZ պորտալը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքում՝ Bonanza Creek Ranch ռանչոում, որտեղ Ալեք Բոլդուինը նկարահանվում էր նոր վեսթերնում։ Այն պահին, երբ դերասանները պետք է ինքնաձիգերից կրակ բացեն, պարզվել է, որ զենքը լիցքավորված է մարտական փամփուշտներով։
Փամփուշտները դիպել են երկու մարդու՝ ֆիլմի ռեժիսորին և օպերատորին։ Օպերատորը ծանր վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։ Ինքը՝ Ալեք Բոլդուինը, ով դեպքի պահին եղել է կադրում, չի տուժել։
Դեռևս հայտնի չէ, թե ինչու է զենքը լիցքավորված եղել մարտական, այլ ոչ թե դատարկ պարկուճներով, դեպքի վայրում աշխատում է շերիֆը, իսկ ֆիլմի նկարահանումները ժամանակավորապես դադարեցված են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը պետք է պատրաստ լիներ 21-րդ դարի պատերազմին. Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ РБК-ին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապացույցներ՝ Գեղարքունիքի գյուղերի մոտ ադրբեջանական ԶՈւ-երի ամրացման վերաբերյալ. ՀՀ ՄԻՊ
Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը ռեյդեր է իրականացնում մայրաքաղաքում
Ոստիկանությունը հերթական ռեյդերն է իրականացնում մայրաքաղաքում: Ինչպես մեզ հայտնել են ականատեսները, ոստիկանական գործողութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազմամարդ ցույցեր՝ Սուդանում. պահանջում են զինվորական իշխանության հեռացումը
Սուդանում մեծ ցույցեր են սկսվել ամբողջ երկրով մեկ: Այս մասին հայտնում է Alarabiya News-ը: Նշվում է, որ ցուցարարները...