Հպարտություն է, երբ հայտարարվում է ՄԻՊ-ի՝ որևէ մեկից կախում չունենալու, իսկական անկախ լինելու մասին. Թաթոյան
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի քանի օր առաջվա զեկույցից մեջբերում: Մեջբերումը և Պաշտպանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
««Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «A» կարգավիճակ ունեցող Օմբուդսման և Մարդու իրավունքների ազգային հաստատություն է՝ մարդու իրավունքների և սահմանադրական օրենքով իր կարգավիճակին վերաբերող մյուս ոլորտներում երկարատև փորձով:
Այս հաստատությունը՝ որպես իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման հարցերում առանցքային դերակատար, կարող է առանցքային դեր ունենալ Հայաստանում դրանց զարգացման ու ամրապնդման համար»:
Սրանից քիչ առաջ էլ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն էր ընդունել նման փաստաթուղթ:
Այս պահին միայն նշեմ, որ հպարտություն է, երբ միջազգային ամենահեղինակավոր մակարդակներում հայտարարվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «A» կարգավիճակի, որևէ մեկից կախում չունենալու, իսկական անկախ լինելու և երկրում ունեցած առանցքային դերի մասին:
Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար, իսկ մեր ողջ անձնակազմին շնորհավորում եմ նման պատվաբեր գնահատականների արժանանալու համար:
Իսկ փաստաթղթերի էությանն մանրամասն առաջիկայում դեռ կանդրադառնամ»:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքապետարանը հաստատել է. ռուսական ընկերությունը կնախագծի Աջափնյակի մետրոյի կայարանը
Երևանի քաղաքապետարանը հաստատում է այն տեղեկությունը, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մետրոյի նոր կայարանը կկոչվի «Վերածնունդ». մանրամասներ. Sputnik Արմենիա
Ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը նախատեսում է Հայաստանում Հրազդան գետի վրա կառուցել առաջին բազմաֆունկցիոնալ կայմ...
Այս ուշ ժամին Էրեբունու ոստիկանական բաժնից մեր տուն են եկել ոստիկաններ․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․«Քիչ առաջ հայրական տնից զանգեց եղբայրս եւ հայտնեց, որ այս ուշ ժամին Էրեբունու ոստի...
ԱՄՆ-ն Հայաստանում հետընթաց է տեսնում․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Վերջին ամիսներին ակնհայտորեն աճում է արևմտյան իշխանությունների և միջազգային կառույցների դժ...