«Չեմ կարող պնդել, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2022թ. չի լինի»․ Գարեգին Բաղրամյան
«Գազի գնի վերաբերյալ բանակցությունները կարող են որոշակի ազդեցություն գործել էլեկտրաէներգիայի վրա։ Քննարկումներն առայժմ ավարտված չեն։ Դրանք կավարտվեն, երբ ստորագրվի միջկառավարական համաձայնագիր։ Եթե գազի գինը սահմանին լինի այնպիսին, ինչպիսին հիմա է (1000 խորանարդ մետրը 165 դոլար), ապա սակագների բարձրացում չի լինի։ Ամեն դեպքում էներգետիկ համակարգում վերանայումներ կատարվում են ամեն տարի՝ անկախ այն բանից՝ կանդրադառնա՞ դա սպառողի վրա, թե՞ ոչ»,- ԱԺ ճեպազրույցում, անդրադառնալով գազի և էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացմանը, ասաց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հավելելով․ «Չեմ կարող պնդել, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2022թ. չի լինի»։ Պաշտոնյան նշեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունում ջրի կորուստները կազմում են 80 տոկոս, սակայն դա կապված չէ սակագինը բարձրացնելու մտադրության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...
Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զար...